12/09/2023 20:55
Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կասետային զինամթերքի կիրառումը Ուկրաինայում
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կասետային զինամթերքի գործածումը Ուկրաինայում՝ նշելով, որ զենքի այդ տեսակը պետք է մնա անցյալում, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Իզումի Նակամիցուն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում։
«Գլխավոր քարտուղարը բազմիցս կոչ է արել անհապաղ դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը. նրա դիրքորոշումն է, որ զենքի այդ տեսակը պետք է մնա պատմության գրկում»,- ասել է նա։
Նակամիցուն հավելել է, որ ՄԱԿ-ում ուսումնասիրում են նաև ուկրաինական զորքերին սպառված ուրանով զինամթերք տրամադրելու մասին հաղորդումները։
«Զենքի և զինամթերքի մատակարարումը զինված հակամարտության ցանկացած փուլում խիստ մտահոգիչ է՝ լարվածության մեծացման ռիսկով պայմանավորված»,- ասել է նա։