12/09/2023 13:53
Իսրայելի հյուպատոսության Range Rover Sport-ը անցել է կարմիր լույսով, վարել հանդիպակաց գոտիով, դիմել փախուստի․ Shamhsyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել դիվանագիտական համարանիշներով Range Rover Sport մակնիշի ավտոմեքենա։
Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում, ավագ պարեկ Ռ․ Եղիազարյանն ու պարեկ Վ․ Սարգսյանը Գայի պողոտայում նկատում են, որ նշված Range Rover-ի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։
Պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն ոչ միայն չի ենթարկվում պարեկների օրինական կանգառ հրահանգին, այլև դիմում է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիրի տակ։
Ի վերջո, «Ռենջ ռովիստը» չի կարողանում ճողոպրել պարեկներից և Բագրևանդի փողոցում «Մատրյոշկա» ակումբի մոտ կանգնեցնում են նրան, որից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարծք։
Ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդն էլ 47-ամյա Դավիթ Կ․-ն է։