12/09/2023 15:43
ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է. Մարտին Գալստյան
2023 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը», - ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը.
«Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում։ Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճը առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ», - ասաց նա։
Գալստյանն ասաց, որ տարվա համար կանխատեսվում է 7,2% տնտեսական աճ, ինչին կնպաստեն ծառայությունների և շինարարության ոլորտում աճը։