12/09/2023 17:11
Արցախն ապացուցեց, որ դավաճաններն այնտեղ տեղ չունեն, հերթը Հայաստանինն է. Աննա Մկրտչյան
2018 թվականը թավշյա կապիտուլյացիայի ու թավշյա դավաճանության մասին էր, ԱԺ հայտարարութունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Իսկ դրա շարունակությունն էլ այն է, որ մեզ մորթազերծ անողի հանդեպ պետք է թշնամանքը սկսեին կառավարել, արդեն սկսել են: Երեկ իրենց կառավարչի` Էրդողանի հետ զրույց են ունեցել»,- ասաց նա:
Մկրտչյանի խոսքով` հայ ժողովրդի իրականությունն ուղղակի ողբերգական է:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Արցախն ապացուցել է՝ ամուր է ու չի ընկրկելու:
«Արցախն ապացուցեց, որ դավաճաններն այնտեղ տեղ չունեն, հերթը մերն է, հերթը Հայաստանինն է»,- հավելեց Մկրտչյանը: