12/09/2023 15:28
Քո թիմակիցը, որն հայտարարում էր, թե Աղդամն իր հայրենիքն է, երեկ մարզադաշտում վախենում էր ծափահարել Արցախի դրոշին. Շարմազանով
Էդ քո թիմակիցները չէին նռները ձեռքը Ակնայում ասում՝ Աղդամն իմ հայրենիքն է, մամուլի ասուլիսի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Իսկ երեկ մարզադաշտում, երբ սավառնում էր Արցախի դրոշը և ամբողջ մարզադաշտը ծափահարում էր արցախյան եռագույնին, քո այդ թիմակիցը, որն այսօր ԱԺ նախագահի պաշտոնն է զբաղեցնում, վախենում էր ծափահարել: Բա ձեր հայրենիքի դրոշն էր, արա՛, էդ խի՞ չէիք ծափահարում, Ալիևը թույլ չի տա՞, բա դուխով էիք, բա ասում էիք այլևս վիզը ծուռ քաղաքականություն չենք վարելու, արժանապատիվ, ինքնիշխան քաղաքականություն ենք վարելու, էդ ա՞ ձեր արժանապատիվ քաղաքականությունը, որ ծնկել եք քաղաքական փալասի նման Ալիևի առաջ ու վախենում եք շնորհավորել, սատարման խոսք ասել Արցախի նոր իշխանություններին: Ձեզ հետ ամեն ինչ պարզ է, դուք ուրացել եք արցախյան շարժումը: Մենակ Պուտինն էր, որ մեզ երեսով չէր տվել, որ ձեր վարչապետն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, էդ էլ էսօր ասեց», - հայտարարեց նա:
Շարմազանովի խոսքով՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը «հելնի վերև, իջնի ցած», և՛ Բորելը, և՛ Պուտինը հայտարարել են, որ հենց նա է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել: