12/09/2023 11:19
Պուշկինի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է. գործում է շրջանցիկ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը` ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Կգործի շրջանցիկ ճանապարհ Պուշկինի լեռնանցքով։