12/09/2023 15:59
Թուրքական սպառազինություն՝ Ուկրաինայում․ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կուպյանսկում Т-122 Sakarya-ի ոչնչացման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հայտարարել է հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայում թուրքական սպառազինություն ոչնչացնելու մասին։
Այսպես, ըստ ՌԴ ՊՆ ամփոփագրի, ուկրաինական Կուպյանսկի ուղղությունում ոչնչացվել է թուրքական արտադրության Т-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որի հրթիռների տրամաչափը 122 միլիմետր է։
Մինչև 40 կմ հեռահարության և այդ թվում նաև՝ կասետային զինամթերք կրակելու հնարավորություն ունեցող Т-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգն արտադրում է թուրքական Roketsan Missiles Industries-ը՝ 1995 թվականից, այն ներառված է նաև Ադրբեջանի ու Ղազախստանի արսենալներում։