12/09/2023 08:56
«Ժողովուրդ». Հայկ Մարությանն ամենաանպատասխանատու քաղաքապետերից է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ բակ առ բակ ընկած քարոզչություն է իրականացնում՝ հավակնելով կրկին դառնալ համայն հայության մայրաքաղաքի ղեկավարը, թերևս մոռացել է իր աշխատանքը:
«Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել այն մասին, որ Հայկ Մարությանն ամենաանպատասխանատու քաղաքապետերից է եղել, քանի որ ամենաշատն է բացակայել աշխատանքից, արձակուրդում ամենաշատը եղած պաշտոնյան է եղել: Իհարկե, Կորոնավարակի օրերին հեռավար աշխատանքը դարձել էր սովորական երևույթ, բայց Մարությանը մինչ այդ վարակը և դրանից հետո շատ հաճախ է հեռակառավարել կամ բարձիթողի վիճակում թողել քաղաքապետարանը:
Հայկ Մարությանը պարբերաբար եղել է Չեխիայում: և դեռ այդ օրերին քաղաքապետարանի աշխատակիցները դժգոհում էին, որ որևէ թուղթ ստորագրելու համար օրերով հերթագրվում են քաղաքապետի մոտ ընդունելության: Հիմա, կարծես թե, Հայկ Մարությանի հավեսը տեղն է եկել, նորից ուզում է քաղաքապետ դառնալ, սակայն պարզ չէ, թե քանի օր նա նույն ինտենսիվությամբ աշխատանքի կգնա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում