12/09/2023 13:43
Տարածաշրջանային նոր մոդել է ստեղծվում՝ առանց Ռուսաստանի մասնակցության. Մելքոնյան (Տեսանյութ)
«Հետազոտությունների հայկական հիմնադրամի» գիտական ղեկավար, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Հայաստան-ՆԱՏՕ. նոր մարտահրավերնե՞ր, թե՝ հնարավորություններ» քննարկման ժամանակ հայտարարեց, որ այսօր արդեն ականատես եղանք, թե ինչպես ՌԴ-ի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը հասավ Արցախ՝ Ադդամ-Ստեփանակերտ ճանապարհով:
«Սա շատ կարևոր բաղադրիչ է, որը պետք է ֆիքսել այսօր: Պետք է նկատել, որ երկրները փորձում են հասնել իրենց նպատակներին՝ Արցախի փոխզիջումների միջոցով: Ես և իմ գործընկերը մինչև հիմա չենք նկատել ՌԴ-ի կողմից պաշտոական դիրքորոշում այ հումանիտար բեռի մասով: Եվ երբ չկա բացատրություն, թե ինչ է արվում, ինչի համար, դա խնդիրներ է ստեղծում», - նշեց Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք արվում են, շատերին անհասկանալի են:
Մելքոնյանը նշեց, որ տարածաշրջանային նոր մոդել է ստեղծվում՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին, նա շեշտեց, որ կարելի է ասել կառույցը տարածաշրջանում հայտնվել է 2020 թվականի պատերազմի արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում