13/09/2023 10:28
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա. Զախառովան անդրադարձել է ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելուն, միմյանց հասցեներին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կտրուկ հայտարարություններին «պայմանավորված է հասկացությունների փոխարինմամբ»։
«Մենք նույնիսկ այդքան ուշադրություն չէինք դարձնում անձնական բնույթի տոնայնությանը և վիրավորական բաներին, այն կոպտությանը, որը կար, մենք ուշադրություն չէինք դարձնում դրա վրա: Մենք ուշադրություն էինք դրանձնում նրան, որ դրանք հիմնված էին կեղծիքի, անճշտության կամ փաստերը փոխարինելու փորձի վրա։ Հենց դա էլ առաջացրեց մեր արձագանքը, ինչի պատճառով էլ դեսպանը կանչվեց ԱԳՆ»,- նշել է Զախարովան։
Ըստ նրա՝ «եթե ռուսական կողմն արձագանքի իրեն ուղղված ամենօրյա կոպիտ կոչերին, ապա այլևս հնարավոր չի լինի աշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել»։