13/09/2023 10:15
Գյումրիում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Խաչատրյանի եղբայրը
Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Սառնաղբյուրի բնակիչ Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, որին անվանել են Գառնիկ։
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ քաշով։
«Ինչպես ասում են հարազատները, նա անչափ նման է իր հերոս եղբորը՝ սև աչքերով, հայացքով»,- ասված է հաղորդագրությունում։
Հրաշք. մեկ բառով է բնութագրում տեղի ունեցածը Նարինե Մարտիրոսյանը: Նա 44 օրյա պատերազմում զոհված սառնաղբյուրցի Գառնիկ Խաչատրյանի հորեղբոր կինն է: