13/09/2023 17:49
Հայկ Կոնջորյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ընտրական օրենսդրության կատարելագործման հեռանկարները:
Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ ժողովրդավարության ամրապնդումը եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը խորհրդարանական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից են: