13/09/2023 22:12
Ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը. Նիկոլ Փաշինյան
Քանի որ Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով, POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց կարծում եմ, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը սահմանագծի երկայնքով դիտարկման առաքելություն է իրականացնում, կարող է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը դեպի Հայաստանի հետ սահման և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և դրա տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր ետ տանելն է և Հայաստանը պատրաստ է նման քայլի» , - ասել է վարչապետը։
Նա նշել է, թե Ադրբեջանի հետ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ է տվել Ադրբեջանին։