13/09/2023 15:39
Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանությունների պատասխանը
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, որ Բաքուն Երևանին է ուղարկել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի վերջին մեկնաբանություններին իր պատասխանը։
«Ադրբեջանական կողմն իր մեկնաբանությունները ներկայացրել է հայկական կողմին շատ կարճ ժամկետում», - ասել է Հաջիզադեն «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին։
Նրա խոսքով, հայկական կողմի տարածած տեղեկությունը, թե Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել, իրականությանը չի համապատասխանում։