13/09/2023 13:34
Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը:
Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։
Պեղումներն իրականացնում է հայ-լեհական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ):