![Oտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է. Իրանի ԱԳ նախարարը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին](https://www.aysor.am/news_images/717/2150265_1/hossein_amir_abdollahian_280115.thumb.jpg)
14/09/2023 13:19
Oտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է. Իրանի ԱԳ նախարարը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը
Իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային խնդիրների լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հասնելու կայուն խաղաղության:
Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են: