14/09/2023 21:36
Ուլտրաձայնային հետազոտության համար (սոնոգրաֆիա) տարիքային սահմանափակում չկա
Սոնոգրաֆիան ոչ իոնիզացնող հետազոտական մեթոդ է, գրեթե չունի հակացուցումներ:
Սոնոգրաֆիայի մեթոդով հնարավոր է հետազոտել ցանկացած տարիքի այցելուի` ողջ ծավալով, և այն կրկնել անհրաժեշտությունից ելնելով: Ուլտրաձայնային հետազոտության համար տարիքային որևէ սահմանափակում չկա։
«Մուրացան» ԲԿ-ի ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությունն ունի լայն հնարավորություններ տարբեր խնդիրների վաղ հայտնաբերման համար:
Սոնոգրաֆիան ինֆորմատիվ, արդյունավետ գործիք է՝ մինչև 1 տարեկան երեխաների գլխուղեղի հետազոտման համար, ինչպես նաև ցանկացած տարիքի այցելուի վահանագեղձի, կրծքագեղձի, ավշային հանգույցների, մակերեսային հյուսվածքների, որովայնի և փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:
Բժիշկ-ռադիոլոգը շեշտում է` սոնոգրաֆիա հնարավոր է իրականացնել, ինչպես բժիշկի ցուցումով, այնպես էլ կանխարգելիչ նպատակով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն