14/09/2023 11:55
Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով, իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
ՀՀ իշխանությունները որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հաշվի չեն առնվում գերակա և կարևոր խնդիրը։ ՀՀ իշխանությունների համար գերական խնդիրն իրենց իշխանության պահպանումն է։ Այս ժամանակահատվածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են աթոռները պահելուն և ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում իրականացվող իրադարձություններին, քան այն խնդիրներին, որ առկա են Արցախում և ՀՀ սահմաններին», - ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո գործում և որոշումներ են ընդունում ճնշումների ներքո.
«Այն պայմանավորվածությունները, որ իրենք ձեռք են բերել, ձեռք են բերել միայն տարածաշրջանում նոր խաղացողների ճնշման ներքո։ Վատ քաղաքականություն են վարում, նախ՝ Արցախը Ադրբեջանի մաս են համարում, և երկրորդ՝ հակառուսական լուրջ շարժում իրականացնելով երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի»։