14/09/2023 21:15
Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի խախտումներ են արձանագրվել, վիրավոր կա․ ՌԴ ՊՆ
Արցախում՝ Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումների մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել, Մարտակերտի շրջանում տուժածներ չկան, Մարտունու շրջանում հրաձագության հետևանքով վիրավորվել է ԼՂ զինկազմավորման մեկ զինծառայող»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։