14/09/2023 15:43
Կլիմով. Ռուսաստանը հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորն է
Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, սակայն ամերիկացիները փորձում են լարվածության աղբյուր ստեղծել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։
«Աշխարհի բոլոր երկրներից միայն մեր երկիրը կարող է լինել հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը»,- ասել է սենատորը։
Միաժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները, հասկանալով, որ «վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, և ոչ իրենց օգտին, լարվածության նոր զղբյուրներ է ստեղծում»։
«Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և փորձել ապակայունացնել Ռուսաստանը Կովկասի միջոցով։ Այստեղ ոչ մի նոր բան չկա»,- հավելել է նա։