14/09/2023 08:49
«Հրապարակ». Կայացել է Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին Երևանում կայացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը: Թե ինչու այդ մասին որևէ լրատվամիջոցում տեղեկատվություն չի հայտնվել, պատճառն այն է, որ Կարապետյանների ընտանիքը` Արցախի վիճակով և այլ հանգամանքներով պայմանավորված, շատ փոքր ու համեստ միջոցառում է արել:
Նորապսակները պսակադրվել են եկեղեցում, ապա ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում 20-30 հոգով անաղմուկ նշել են պսակադրությունը, որին ներկա է եղել միայն բարեկամների նեղ շրջանակ: Հարսնացուն հասարակ ընտանիքի աղջիկ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում