14/09/2023 20:18
Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում, ժամանակը սուղ է, գործելու համար ընդամենը մի քանի շաբաթ կա. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Ադրբեջանի գործողությունները որակել է էթնիկ զտում։
Նա ասել է, որ Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում: Մենենդեսն ընդգծել է, որ ժամանակը սուղ է. գործելու համար ընդամենը մի քանի շաբաթ կա:
«Բարձր մակարդակով մեր ուղերձը պետք է միանշանակ լինի. այն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, անմիջապես բացել Լաչինի միջանցքը, պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները», - ասել է սենատորը:
Նա նաև Ռուսաստանին անվանել է «անհուսալի և անկարող գործընկեր, խաղաղության և անվտանգության համար խոչընդոտ»: