Ուկրաինացիներից կազմված հանցավոր խումբը ներթափանցել է ՀՀ-ում գործող բանկի սերվեր և բանկոմատներից շուրջ 128 մլն դրամ գումար հափշտակել

14/09/2023 13:07

Ուկրաինացիներից կազմված հանցավոր խումբը ներթափանցել է ՀՀ-ում գործող բանկի սերվեր և բանկոմատներից շուրջ 128 մլն դրամ գումար հափշտակել


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրացիներից կազմված կայուն կազմակերպված հանցավոր խմբի կողմից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, հափշտակության մեխանիզմը, հափշտակված գումարի չափը:

Մասնավորապես՝ 2016թ․ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ է դիմել  հայաստանյան բանկերից մեկը՝ իր բանկոմատներից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության խնդրով:

Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ուկրաինայի երեք քաղաքացիներ, բանկի գումարները հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու դիտավորությամբ, կազմել են կայուն կազմակերպված հանցավոր խումբ, խմբի անդամների միջև հստակ դերաբաշխում կատարել և մանրակրկիտ պլանավորել հանցագործությունը: Ըստ այդմ, «VIBER» ծրագրային ապահովման ցանցում կեղծանվամբ հանդես եկող՝ դեռևս չպարզված անձնավորությանը վերապահվել է հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների համակարգումը և ղեկավարումը, իսկ խմբի մյուս երկու անդամներին՝ ցանցահենությամբ այդ գործողությունների կատարումը և ՀՀ-ից գողոնի արտահանումը։

Ըստ այդմ՝ վերջիններս, առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ և ապօրինի տիրացել համապատասխան աշխատակցին պատկանող մուտքանվանը և գաղտնաբառին, ապօրինի ներթափանցել մյուս աշխատակցի աշխատանքային համակարգիչ, որոշակի գործողություններից հետո ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով։

Դրանից օրեր անց կազմակերպված խմբի անդամներից երկուսը Կիևից ժամանել են Հայաստան, իսկ նրանց հանցակիցը, ներբեռնված համակցման վերոնշյալ ծրագրի միջոցով միանալով սերվերին, կեղծ մուտքանունով կատարված մի շարք համակցումների միջոցով ներթափանցել է ընկերության բանկոմատները կառավարող, «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով վարակված սերվեր, որն առաջացրել է բանկոմատների բնականոն աշխատանքի խափանում։

Արդյունքում՝ 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին, բանկոմատների աշխատանքի խափանման հետևանքով, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքելով հատուկ գաղտնաբառեր, նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112.521.000 ՀՀ դրամ:

 Այնուհետև գողոնը արտարժույթի փոխարկելու, այդ կերպ հանցավոր ծագումը խեղաթյուրելու և էլեկտրոնային վճարային համակարգերով նշված գումարն Ուկրաինա փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինս կապ է հաստատել ՀՀ դրամն էլեկտրոնային արտարժույթի փոխարկմամբ զբաղվող Երևանի բնակչի հետ։

Համաձայն պայմանավորվածության՝ Երևան քաղաքի բնակիչը խմբի անդամներից ստացել է 92.840.000 դրամ կանխիկ գումար, որի մեծ մասն իր ծանոթների միջոցով փոխարկել է ԱՄՆ դոլարի և հանձնել է վերջիններիս, իսկ փոքր մասը փոխարկել է «Bitcoin» և «AdvCash» էլեկտրոնային արտարժույթների, որոնք դրանց էլեկտրոնային վճարային համակարգերում իր հաշվեհամարներից 2016թ․ հոկտեմբերի տարբեր օրերի փոխանցել է կեղծանվամբ հանդես եկող անձնավորության կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Իսկ խմբի նշված երկու անդամները, ստանալով ԱՄՆ դոլարի փոխարկված կանխիկ գումարները, մեկնել են ՀՀ-ից:

Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ 33-ամյա տղամարդը և վերջինիս ծանոթը վերոհիշյալ հանցավոր խմբի անդամներից մեկից տեղեկացել են, որ կարող են Հայաստանում գումար աշխատել՝ էլեկտրոնային եղանակով բանկոմատներից գումար հափշտակելու եղանակով: Այդ նպատակով նրանք ժամանել են Հայաստան, խմբի նշված անդամից ստացել անհրաժեշտ բանկոմտաների հասցեները և, օգտվելով վնասաբեր համակարգչային հարուցիչի գործարկման հետևանքով բանկոմատների բնականոն աշխատանքի խափանման հանգամանքից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված բանկի թվով 3 բանկոմատներից, առանց որևէ տվյալներ մուտքագրելու, հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 16.070.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 33-ամյա ուկրաինացի տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքի և գրավի:

Քրեական վարույթից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, բանկին հասցված վնասի վերականգնումն ապահովելու ուղղությամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:22 Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 15:06 Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները Այսօր, 14:48 Աննա Հակոբյանը Զելենսկու կնոջ հետ ներկա է եղել Վատիկանում հրապարակային գլխավոր ունկնդրությանը (Տեսանյութ) Այսօր, 14:31 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվել է Այսօր, 14:28 Փող չկա, տրանսպորտը չթանկացնելու ձև չկա, բայց Երևանի ամանորյա զարդարանքի համար 1.4 միլիոն դոլար կա. Գրիգորի Երիցյան Այսօր, 14:24 23–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով Այսօր, 14:16 Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում Այսօր, 14:12 Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Այսօր, 14:11 Ավան. հեռացվում են քաղաքի տեսքը աղավաղող գովազդային վահանակները Այսօր, 14:08 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 13:55 Շատերը չեն հասկանում, թե հունվարից տրանսպորտի գինն ում համար ինչքան է թանկանալու, բայց, միևնույն է, մի օր սոցիալական բունտ պայթելու է. Իզաբելլա Աբգարյան Այսօր, 13:40 ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, որոնցից շատերն ինձ սիրում են իմ խառնվածքի և երբեմն՝ անհարկի համարձակության համար. Աղազարյան Այսօր, 13:31 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Փաստեր՝ Քոչարի որդուց ու փաստաբանից Այսօր, 13:28 Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար Այսօր, 13:09 Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Լոս Անջելես Այսօր, 13:03 Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան Այսօր, 12:59 Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 12:46 Թաիրովի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում մարիխուանա է պահել Այսօր, 12:39 Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Մաթյո Կարմոնային է հանձնել իր հավատարմագրերի պատճենը Այսօր, 12:34 Կարևորվել է Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթերի հարցը Այսօր, 12:29 Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր, 12:28 Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական Այսօր, 12:22 Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Այսօր, 12:14 Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Որքա՞ն գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար (Տեսանյութ) Այսօր, 11:57 Հայաստանը Լիբանանում ռազմական կցորդ կունենա Այսօր, 11:51 Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Այսօր, 11:40 «Lada»-ն հայտնվել է ձորակում, 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել. ՌԴ-ից էին վերադարձել Այսօր, 11:34 «Օրենքով գող» Պզոն արդարացվել է Այսօր, 11:24 «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Այսօր, 11:16 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան Այսօր, 11:10 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա Այսօր, 11:05 Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը մահացել է Այսօր, 10:56 ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Սողոմոնյան Այսօր, 10:51 Լիլիթ Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը Այսօր, 10:48 Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ Այսօր, 10:46 Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը Այսօր, 10:44 Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը. «ՀայաՔվե» Այսօր, 10:33 Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն Այսօր, 10:27 Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք» Այսօր, 10:24 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:20 Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:13 Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ Այսօր, 09:50 Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա Այսօր, 09:43 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:30 Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ Պատգամավոր Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից. ինչ է հայտարարագրել Արման Եղոյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանի նշանակումով ստացվում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ, Նիկոլը հանձնում է սորոսականներին Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը Այսօր, 09:13 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն Այսօր, 09:07 «Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում Այսօր, 09:04 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանն ուզում է ընտրություններում հաղթել և հետո միայն կատարել Ալիևի պահանջը Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից 19/11/2024 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 19/11/2024 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) 19/11/2024 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել 19/11/2024 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան 19/11/2024 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը 19/11/2024 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն 19/11/2024 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ 19/11/2024 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև 19/11/2024 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է 19/11/2024 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան