14/09/2023 20:37
Սուրեն Պապիկյանը Ժան-Լուի Բուրլանժին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: