14/09/2023 18:45
Եվրամիությունը մտավախություն ունի, որ Փհենյանը ռազմական օգնություն կցուցաբերի Մոսկվային
Եվրամիությունը միջոցներ կձեռնարկի Հյուսիսային Կորեայի դեմ, եթե Փհենյանը ռազմական օգնություն ցուցաբերի Մոսկվային, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին ցանկացած տեսակի օգնության տրամադրում անհետևանք չի մնա։ Մենք պատրաստ ենք համարժեք պատասխանել»,- ասել է նա։