14/09/2023 11:12
Փաշինյանը Ստեփանակերտի գործընկերներին քաջալերում է, որ երկխոսեն Բաքվի հետ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ձեռնարկվում են հնարավոր բոլոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար։
«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում ու քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտի գործընկերներին խրախուսում ու քաջալերում է ներգրավվել նման երկխոսության մեջ։