14/09/2023 11:25
Ընտրությունների տեսանկարահանման և առցանց հեռարձակման կազմակերպումը կիրականացնի ԲՏԱ նախարարությունը
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված թվով 1584 հատ «Avigilon H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և թվով 1605 հատ «PoE-Injector-STD-EU Singleport» մակնիշի տեսախցիկներին հարակից սնուցման սարքերը ամրացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Պատճառն այն է, որ ընտրությունների (Համապետական և ՏԻՄ) տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման ծառայությունների ձեռքբերման գործընթացները այսուհետ կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին: