14/09/2023 11:19
Հայաստանը ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեկնաբանությունները (Տեսանյութ)
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները խաղաղության պայամանգորի տեքստի վերաբերյալ։
«Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի ու միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների, տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման ու առաջընթացի համար։
«Այսօր նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։