14/09/2023 21:03
Սնուփ Դոգի համերգը չեղարկելու և 6 միլիոն դոլարը սահմանների պաշտպանությանն ուղղելու հանրագրի ներքո հավաքված ստորագրությունները փոխանցվել են կառավարությանը
«Սրբազան Հայաստան» շարժումը, որը Հայաստանում Սնուփ Դոգի համերգը չեղարկելու պահանջով կոլեկտիվ հանրագրի ներքո ստորագրահավաք էր նախաձեռնել, հայտարարել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:
Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:
Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:
Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Հիմա կսպասենք Կառավարության արձագանքին»։