14/09/2023 22:27
«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները ըմբշամարտի աշխարհի առաջնությանը 2 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալներ են նվաճել
«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները սեպտեմբերի 2-12-ը Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկում մասնակցել են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը և հայրենիք վերադարձել 2 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալով:
Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը ջախջախիչ հաղթանակներ է տարել թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) մարզիկների նկատմամբ։ Սենիկը կարիերայում երրորդ անգամ է հռչակվել աշխարհի չեմպիոն: Սենիկ Սերոբյանը նաև Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։ Մեծահասակների կարգում արծաթի մեդալակիր է դարձել 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը:
Երիտասարդների պայքարում 97 կգ քաշային Մուրադ Գասպարյանն արծաթե մեդալ է նվաճել ազատ, բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, իսկ Գաբրիել Ամիրխանյանը 72 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:
Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 51 կգ քաշային Արման Ասատրյանը։ Պատանի ըմբիշը հանդես է եկել նաև ազատ ոճում ու բրոնզե մեդալ նվաճել: 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սողոյանն էլ նույն տարիքային խմբում դարձել է բրոնզե մեդալակիր:
«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները սեպտեմբերի 2-12-ը Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկում մասնակցել են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը և հայրենիք վերադարձել 2 ոսկե, 2 արծաթ, 4 բրոնզե մեդալով: