14/09/2023 10:15
Նիկոլ, դու տեղով ֆիասկո ես, իսկ ֆիասկոն շիշ է, որը ջարդվելու լուրջ հատկություն ունի․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլայ, եթե Պուտինի ասածը քո համար տենց «ասնավանի» է ու ԱԺ ամբիոնից հղում ես անում Վ.Պուտինի Հայաստանի հետ խնդիրների բացակայության վերաբերյալ խոսքին, բա ինչու՞ հղում չես անում Պուտինի մեղադրանքներին՝ ուղղված քեզ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու պահով։
Սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում Վ.Պուտինը, ում խոսքերին դու լրջորեն հետեւում ես, հայտարարել է. «Առանցքային հարցը նրանում է, որ Հայաստանն ինքն է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս»։
Իսկ դրանից երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովը 100-րդ անգամ ասեց, որ դու՝ Նիկոլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս։
Դու Արցախ հանձնող ես։
Դու դավաճան ես։
Դու թուրքական օրակարգ սպասարկող ես։
Դու ազգակործան պատուհաս ես։
Դու կապիտուլյանտ ես։
Դու աշխարհաքաղաքական զրո ես՝ 0:
Դու կրուտիտների մարմնավորում ես։
Դու տեղով ֆիասկո ես։
Իսկ ֆիասկոն շիշ է, որը ջարդվելու լուրջ հատկություն ունի։
Ֆիասկոն լինելու է, Նիկոլ Փաշինյան»։