14/09/2023 20:27
Ադրբեջանը պետք է ենթարկվի պատժամիջոցների. Բոբ Մենենդես
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Արցախի հարցով լսումների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց է պետք քննարկել։
«Իլհամ Ալիևն ասում է, որ ինքը չի կազմակերպում էթնիկ զտումներ: Բայց դա հենց այն է, ինչ ինքն անում է», - նշել է նա։
Մենենդեսն ասել է, որ կգտնեն, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ստիպելու համար Բաքվի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը:
«Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որը, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է», - եզրափակել է Մենենդեսը: