14/09/2023 20:22
ԱՄՆ պետք է ակտիվանա Հարավային Կովկասում, հակառակ դեպքում կարող է կրկին աճել Ռուսաստանի դերը. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի Հարավային Կովկասում, այդ տարածաշրջանը կարևոր է, քանի որ մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային: Այդ մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Արցախում ստեղծված ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ ասել է սենատոր Ջիմ Ռիշը։
Ռիշը նշել է, որ եթե ԱՄՆ-ը ձախողվի, տարածաշրջանում կարող է կրկին աճել Ռուսաստանի դերը, կամ ամրապնդվել Չինաստանինը: