14/09/2023 11:06
Արցախ ուղարկված ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Իրադրությունը Հայաստան-Ադբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։
«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ»,- նշեց Փաշինյանը։
Կոռնիձորի մոտ են շարունակում մնալ Հայաստանի ու Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը, մյուս մասը ՝ ավելի մեծ քանակով, գտնվում է մերձակա հատվածում։