14/09/2023 20:10
Լաչինի միջանցքը պետք է բացվի հենց հիմա, ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղրաաբաղի ժողովրդի վրա. Պետդեպի պաշտոնյա
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը «պետք է բացվի հենց հիմա»։
«Այլևս ոչ մի հետաձգում չպետք է լինի: Երկրորդը՝ ԱՄՆ չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա», - նշել է նա:
Քիմն ասել է, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտված չէ, և խաղաղություն հաստատելուն ուղղված ԱՄՆ ջանքերը ավելի կարևոր են դառնում: