15/09/2023 13:21
ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել․ «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ»-ը ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել այսօր՝ ժամը 18։00-ին, Երևանում նախատեսվող երթին։
«Բացի մասնակցության կամավոր/պարտադիր բնույթից՝ սա նաև նշանակում է, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին»,- ասվում է հաղորդագրությունում։