15/09/2023 14:29
Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումների հետ կապված, անպայման կտեղեկացնենք»,- լրագրողների այն հարցին, թե սպասվու՞մ է նախարարների հաջորդ հանդիպումը, պատասխանել է Գալուզինը։
Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։