15/09/2023 11:10
Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը. Էդմոն Մարուքյան
Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Այս մասին X-ում գրառում է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական կողմից զոհվել է ավելի քան 200 մարդ, շատերը վիրավորվել են։
«Մինչ այսօր մոտ 150 քառ. կմ. Հայաստանի ինքնիշխան տարածքը մնում է օկուպացված, և, չնայած միջազգային հանրության պահանջներին, Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն եկել դրանցից։
Ադրբեջանցի զինվորականները պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ գերիները՝ ազատ արձակվեն» , - գրել է Մարուքյանը։