15/09/2023 19:11
Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգնել են մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին․ Ականատես
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է ՔՊ հանրահավաքի վայր աշխատակիցների կազմակերպված տեղափոխման մասին։
«Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։ Բացի այդ, Ականատեսը ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասնակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին։ Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ԴԱՀԿ, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ:
Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին»,- նշված է հաղորդագրությունում։