15/09/2023 12:59
22.5 տոկոս Ավինյան, 14.3՝ Մարության, 6.7՝ Թևանյան. ո՞ւմ օգտին են քվեարկելու քաղաքացիները ավագանու ընտրություններին (Տեսանյութ)
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հրապարակեց սեպտեմբերի 12-13-ը Երևան քաղաքում անցկացված հարցումների արդյունքները:
Քաղաքացիներին հարց է տրվել, թե ո՞ր կուսակցությունների կամ դաշինքների օգտին են պատրասվում քվեարկել առաջիկա ընտրություններին:
«22.5 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Տիգրան Ավինյանի օգտին, 14.3 տոկոս՝ Հայկ Մարության, 7.8 տոկոս՝ Անդրանիկ Թևանյան, 6.7 տոկոս՝ Արտակ Գալստյան, 5.7 տոկոս՝ Մանե Թանդիլյան, 5.2 տոկոս՝ Արտակ Զեյնալյան, Դավիթ Խաժակյան՝ 3.8 տոկոս, Վիկտոր Մնացականյան՝ 3.6 տոկոս, Նորիկ Նորիկյան՝ 2.3 տոկոս, Նելլի Հարությունյան՝ 1.9, Երվանդ Թարվերդյան՝ 1.3 տոկոս, Տիգրան Խզմալյան ՝1.1 տոկոս, Սուրեն Պետրոսյան՝ 1.1 տոկոս, ՀԱՍԿ՝ 1 տոկոս»,- նշեց Նավասարդյանը։
Այս հարցին դժվարացել է պատասխանել 9.9 տոկոսը. 11.6 հրաժարվել է այս հարցին պատասխանել։