15/09/2023 22:50
Մահացել է նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն
91 տարեկանում Մոնակոյի իր տանը մահացել է կոլումբիացի հայտնի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն։
Քանդակագործն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր, բժիշկները թոքաբորբ էին ախտորոշել, մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Բոտերոն որոշել էր բուժումը շարունակել տանը։ Այսօր արդեն հայտնի դարձավ նրա մահվան մասին։
Ֆերնանդո Բոտերոյի քանդակներից երեքը՝ «Ծխող կինը», «Հույն զինվորը» և «Կատուն» տեղադրված են Երևանի Կասկադ համալիրում։