15/09/2023 11:34
Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին Գվատեմալայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գվատեմալայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։