15/09/2023 20:57
«Բախտներդ փորձեք, ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք»․ Փաշինյանը դեմ է Երևանը «արյունով վերցնելուն»
Երևանը «արյունով վերցնելու» մասին խոսողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել, ՔՊ-ի հանրահավաքին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը բառապաշարը վերանայելու մասին իր «հորդորից» հետո հայտարարեց․
«Մի հատ դե բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա։ Բախտներդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե, բախտներդ փորձեք»,- բացականչեց նա։