15/09/2023 21:42
Մեզ գնահատական տալու օրը սեպտեմբերի 17-ն է․ Փաշինյան
ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրենք բարձրացրել են կենսաթոշակների չափը, ուստի հասարակությունը պետք է գնահատի դա։
«Հայաստանում թոշակառուն ստանում է այնքան թոշակ, որ համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն՝ երաշխիք, որ մարդը, թոշակ ստանալով, օգտագործելով՝ սովահար չի լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե կենսաթոշակառուների հետվճարի համակարգով «ավելի են լավացրել վիճակը»։
Փաշինյանը հորդորեց սեպտեմբերի 17-ին տալ իրենց իշխանության գնահատականը։
«Ունենք էդ գնահատականի կարիքը, այդ գնահատականը տալու օրն է սեպտեմբերի 17-ը»,- ասաց նա։