15/09/2023 16:59
«Երկիր Մեդիա»-ին զրկեցին հանրապետական եթերից՝ հօգուտ «Վիվառո Մեդիա»-ի
Սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը, տեղեկացնում են հանձնաժողովից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:
Վարկանիշային քվեարկության արդյունքում մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ստացել է 51, իսկ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 73 միավոր:
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը»: