15/09/2023 20:43
Վաշինգտոնը «տանգո պարել» չգիտի, բայց փորձում է ուրիշներին սովորեցնել․ Պուտին
Վաշինգտոնը «տանգո պարել» չգիտի, բայց փորձում է ուրիշներին սովորեցնել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, թե Ռուսաստանն ու Ուկրաինան «դեռ կպարեն իրենց տանգոն»։
«Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա նրանք ինքներն էլ տանգո պարել չգիտեն։ Իհարկե, դա հրաշալի պար է, շարժումներն էլ գեղեցիկ են, բայց ԱՄՆ ամեն հարց փորձում է լուծել ուժի դիրքից, կամ տնտեսական պատժամիջոցներով, ֆինանսական սահյմանափակումներով, ուժի կիրառման սպառնալիքով կամ հարկադրանքով»,- ասել է Պուտինը։
«Նրանք փորձում են այլոց սովորեցնել՝ ինչ անել, այնինչ հենց իրենք չեն կարողանում կամ չեն ցանկանում»,- հավելել է Պուտինը։