16/09/2023 16:18
«Մեր ուղիները կարող են բաժանվել»․ Էրդողանը՝ Եվրամիությանը
Թուրքիայում եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին զեկույցի հրապարակումից հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է՝ «Թւրքիայի և Եվրամիության ուղիները կարող են բաժանվել»։
«Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք, և դրանից հետո մեր ու ԵՄ-ի ուղիները կարող են բաժանվել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ճեպազրույցի ժամանակ։