16/09/2023 09:33
«Ժողովուրդ». Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Փաշինյանի բարձր հովանու ներքո
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի տեղավորվելը մշտապես մերժող ու թափանցիկության մասին աղաղակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ԽԾԲ-ն նոր ծաղկունք է ապրում:
Պարզվում է, որ թավշյա հեղափոխականների օրոք այս արատավոր երևույթն այնքան է աճել ու մասսայական բնույթ ստացել, որ մտել է ոչ միայն պետական կառույցներ, դպրոցներ կամ մանկապարտեզներ, այլ նաև մշակութային կենտրոններ: Երեկ հայտնի դարձավ, որ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. այդ պաշտոնում նշանակվել է Արմենուհի Ավետիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի կինն է: Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի բարձր հովանու ներքո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում