16/09/2023 21:19
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտու արևելյան հատվածում իրադրության մասին
ՀՀ ՊՆ հայտնում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: