16/09/2023 20:17
Կիմ Չեն Ընը Ռուսաստանում դիտել է «Քնած գեղեցկուհին» բալետը
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Պրիմորիե կատարած այցի շրջանակում այցելել է Պրիմորսկի Մարիինյան թատրոն՝ դիտելու «Քնած գեղեցկուհին» բալետը։ Շաբաթ օրվա ներկայացման բոլոր տոմսերը վաղուց սպառված են եղել։
Կիմ Չեն Ընը Մարիինյան թատրոն է եկել սեփական լիմուզինով, թատրոնի 4-րդ հարկի օթյակ է բարձրացել երրորդ զանգը հնչելուց հետո, դրանից 5 րոպե անց ներկայացումն սկսվել է։
Կիմ Չեն Ընին ուղեկցել են Փհենյանում ՌԴ դեսպանը, ՌԴ և ԿԺԴՀ միջկառավարական հանձնաժողովի ղեկավարը, ՌԴ բնական պաշարների նախարարը, Պրիմորիեի նահանգապետը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը դիտել է ներկայացման առաջին արարը և դուրս է եկել դահլիճից։
Թատրոնի մամուլի ծառայությունը «Ռիա Նովոստի»-ին հայտնել է, որ մուտքի մոտ անվտանգության ուժեղացված ծառայություն է գործել, հանդիսատեսներին ստուգել են։